Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 
  • Աղոթարան

    Աղոթարան

    28.06.2016| 00:02
    Տե՛ր, կանգնեցրո՛ւ ինձ գլորումից, Սուրբ Հոգուդ թևերով վե՛ր հանիր բազում մեղքերիս խոր անդունդից և բարձրացրո՛ւ վայելուչ աղոթքների:
  • Աղոթարան

    Աղոթարան

    24.06.2016| 00:01
    ՈՒսուցանի՛ր ինձ, Տե՛ր, արդարություն գործել, ճշմարտություն խոսել:
  • Աղոթարան

    Աղոթարան

    21.06.2016| 00:00
    Տե՛ր, հաստատի՛ր իմ հոգում լույսի խաղաղությունն ու պայծառությունը, որպեսզի չխոտորվեմ աջ կամ ձախ և չդատապարտվեմ Քո գալստյան մեծ օրը:
  • Աղոթարան

    Աղոթարան

    17.06.2016| 00:01
    Տե՛ր, պատսպարի՛ր ինձ քարանձավում կամ անապատ վայրում, ուր և թող առաջնորդի ինձ ողորմությունդ, որ հանդիպեմ Քո անվան մեծ փառքին, ստանամ:
  • Աղոթարան

    Աղոթարան

    14.06.2016| 00:02
    Տե՛ր, փրկի՛ր ինձ որսացողներից, որ հարձակվում են վրաս:
  • Աղոթարան

    Աղոթարան

    10.06.2016| 00:03
    Խաղաղեցրո՛ւ ինձ, Տե՛ր, խորհուրդներիս խռովահույզ ալիքների ծփանքից, ազատի՛ր մեղքերիս բազմության հորձանքից և կառավարի՛ր միտքս, որպեսզի այն ժամանի Սուրբ հոգուդ ապահով ու խաղաղ նավահանգիստը:
  • Աղոթարան

    Աղոթարան

    07.06.2016| 00:00
    Տե՛ր, ընկղմի՛ր իմ թշնամուն փարավոնի զորության պես, քանզի սպառնալով խրոխտանում է:
  • Աղոթարան

    Աղոթարան

    03.06.2016| 00:08
    Ամրացրո՛ւ ինձ Քո երկյուղով, Տե՛ր, զորացրո՛ւ տկարիս Քո զորությամբ, առողջացրո՛ւ հոգուս հիվանդությունը, բժշկի՛ր մարմնիս ցավերը:
  • Աղոթարան

    Աղոթարան

    31.05.2016| 00:01
    Տե՛ր, հե՛տ դարձրու սատանայից գերվածիս և մեղքերով եգիպտական դառն ու խիստ տանջանքների վաճառվածիս:
  • Աղոթարան

    Աղոթարան

    27.05.2016| 00:02
    Տե՛ր, բևեռի՛ր մարմինս Քո երկյուղով ու պատվիրաններիդ սիրով և երկյուղածությամբ լսել և անձանձիր կատարել նրանցում հրամայվածները, մերկանալ մեղքերից ու այս կենցաղի ցանկություններից և պայծառանալ առաքինի վարքով: